Հորդառատ անձրև էր տեղում....
Մի քրիստոնյա մեքենան վարելիս տեսնում է մարդու, ով անձրևանոց չուներ: Կանգնեցնելով մեքենան` առաջարկում է ուղեկցել մինչև տուն: Անծանոթը համաձայնում է և նստում մեքենան:
- Հորդառատ անձրևներ են սկսվել: Հետաքրքիր է` ե՞րբ կրկին արև կլինի,- ասում է քրիստոնյան:
-Իսկ դուք մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում երկնքում,- հարցնում է անծանոթը:
-Ո՛չ, չեմ տեսնում, իսկ ի՞նչ է կատարվում,- նայելով երկնքին` հարցնում է քրիստոնյան:
-Երկնքում հրեշտակները կազմ և պատրաստ, շեփորներով , փողերով սպասում են Հիսուսի խոսքին, որ փողերը հնչեցնեն Հիսուսի գալստյան պահին,- պատասխանում է անծանոթը: Քրիստոնյան զարմացած հարցնում է.
-Իսկ դուք որտեղի՞ց գիտեք այդ մասին, ինչպե՞ս եք դա տեսնում:
-Ես այդ հրեշտակներից մեկն եմ,- պատասխանում է անծանոթը, և մինչ քրիստոնյան շրջվում է, հրեշտակն անհետանում է…
Սա իրական և ապշեցուցիչ պատմություն է, որ տեղի է ունեցել Հայաստանում որոշ ժամանակ առաջ : Սա ուղերձ է, կարևոր ուղերձ այն մասին, որ ՀԻՍՈՒՍԸ ոչ թե պատրաստվում է գալ, այլ ՆԱ արդեն իսկ գալիս է: Սա խորհելու առիթ է տալիս յուրաքանչյուրիս: Ցավալի է, բայց կան մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Կան մարդիկ, ովքեր միգուցե գիտեն, բայց թերահավատորեն են վերաբերվում այս ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ: Պարզապես մի պահ պետք է պատկերացնենք` երբ հանդիպենք Հիսուսին , ինչ կանենք, ինչ կասենք: Չլինի թե չափազանց ուշ լինի որևէ բան ասելու կամ անելու համար: Քանի ժամանակ ունենք, քանի դեռ ուշ չէ, եկե´ք ապաշխարենք մեր մեղքերից, և թույլ տանք, որ Սուրբ Հոգին գա մեր կյանք, փոխի մեզ, մաքրի, սրբի, որ երբ գա ՄԵՐ ՓՐԿԻՉԸ ՝ ՀԻՍՈՒՍԸ , մեզ տեսնի սրբված, քանզի գրված է.
՛՛Եւ բնավ չի մտնի նրա մէջ ոչ մի անմաքրություն անող և պղծություն և ստություն գործող՛՛
/ Հայտնություն 21:27/